Հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմը

Հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմը

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի անհատական կազմի եւ նրա անդամների միջեւ պարտականությունների բաշխման մասին, տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայութ յանը:

«ԵԱՏՀ-ի նախարարների լիազորությունների ժամկետի ավարտվելու կապակցությամբ, որոնք նշանակվում են չորս տարին մեկ, ԵԱՏՄ-ի երկրների նախագահները հաստատել են հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը: Այժմ կոլեգիայում միության յուրաքանչյուր երկիր կունենա երկու ներկայացուցիչ: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նոր կազմը պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2016 թվականի փետրվարի 1-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ ԵԱՏՄ-ի երկրների նախագահների որոշմամբ ԵԱՏՀ-ի կոլեգիայում կհայտնվի նոր պաշտոն՝ կոլեգիայի անդամ (նախարար) ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով:

Որոշվել է, որ 2016 թվականին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կնախագահի Ղազախստանը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի թեկնածության վերաբերյալ որոշումը ԵԱՏՄ-ի երկրների նախագահներն ընդունել են դեռ այս տարվա հոկտեմբերին, կոլեգիան գլխավորելու Է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը:

Ղրղզստանից ԵԱՏՀ-ի նախարար Դանիլ Իբրաեւը հաջորդ տարի կնշանակվի ԵԱՏՀ-ի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար: Ներկայում այդ պաշտոնն զբաղեցնում Է Թայիր Մանսուրովը (Ղազախստան): Ղրղզստանի մյուս ներկայացուցիչը՝ Մուկայ Կադըրկուլովը կատարելու Է մաքսային համագործակցության նախարարի պարտականությունները: Նա կփոխարինի Վլադիմիր Գոշինին (Բելառուս): Կոլեգիայի կազմում նոր դեմք կդառնա Վերոնիկա Նիկիշինան (ՌԴ), որը նշանակվել Է առեւտրի նախարարի պաշտոնում եւ կփոխարինի Անդրեյ Սլեպնյովին (ՌԴ):

Հանձնաժողովում իրենց աշխատանքը կշարունակեն ինտեգրացման եւ մակրոտնտեսության հարցերի նախարար Տատյանա Վալովայան (ՌԴ), տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Վալերի Կորեշկովը (Բելառուս), արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Սերգեյ Սիդորդսկին (Բելառուս), Էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը (Ղազախստան), մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուռլան Ալդաբերգենովը (Ղազախստան):

Բացի այդ, ԵԱՏՄ-ի երկրների նախագահները սահմանել են ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման ուղիները, ինչպես նաեւ համաձայնեցրել են հանձնաժողովի եկող տարվա բյուջեն եւ պայմանավորվել են 2020 թվականին միության երկրներում մարդահամար անցկացնելու շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում