Սեյրան Օհանյանը մասկանցում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սեյրան Օհանյանը մասկանցում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում