Գիշերը Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել. կա զոհ և վիրավոր
23/12/2015 12:43

Նմանատիպ
Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում` ինքնաթիռների կայանման հատվածում, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ NTV հեռուստաալիքին հղումով։
Ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչության: Պայթյունը սակայն որևէ կերպ չի ազդել օդանավակայանի գործունեության վրա և նախատեսված բոլոր թռիչքները շարունակում են իրականացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում