Թուրքիայում բանակում չծառայելու դիմաց կվճարեն 1000 եվրո

Թուրքիայում բանակում չծառայելու դիմաց կվճարեն 1000 եվրո

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 

Համաձայն նոր օրենքի` արտագնա աշխատանքի մեկնած կամ այլ հանգամանքներով արտերկրում ժամանակավորապես բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց կվճարեն 1000 եվրո` ներկայիս 6000 եվրոի փոխարեն:

Ըստ ներկայացված օրինագծի` արտասահմանում գտնվող Թուրքիայի զինապարտ քաղաքացիները կարող են դիմել այդ երկրներում գործող Թուրքիայի ներկայացուցչություններ և դրանց միջնորդությամբ դիմել իրենց զինկոմիսարիատներին:

Ինչպես փոխանցում  է Ermenihaber.am-ը, թուրքական «Hurriyet» թերթը հայտնում է, որ 1000 եվրո գումար փոխանցելուց հետո կհամարվի, որ նրանք անցել են իրենց զինվորական ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում