Հայ շախմատիստները մասնակցելու են «Al Ain Chess Classic»-ին

Հայ շախմատիստները մասնակցելու են «Al Ain Chess Classic»-ին

Դեկտեմբերի 23-ին, Աբու Դաբիի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Ալ Աինում, տեղի կունենա «Al Ain Chess Classic» մրցաշարի բացման արարողությունը:

Մրցաշարը սկսվելու է հենց դեկտեմբերի 23-ին և ավարտվելու դեկտեմբերի 30-ին: Մասնակիցների թվում են նաև հայ գրոսմայստերները: «Chess.am»-ից տեղեկանում ենք, որ 191 մասնակցից 18-ը ներկայացնում են Հայաստանը:

Նրանց թվում են՝ Հովհաննիսյան Ռոբերտը (2624), Արման Փաշիկյանը (2606), Զավեն Անդրիասյանը (2594), Հովհաննես Գաբուզյանը (2585), Հովիկ Հայրապետյանը (2489), Տիգրան Պետրոսյանը (2469), Մանուել Պետրոսյանը (2466), Լևոն Բաբուջյանը (2465), Տիգրան Հարությունյանը (2448), Վահե Բաղդասարյանը (2432), Յուրի Համբարձումյանը (2324), Վահե Դանիելյանը (2307), Աշոտ Փարվանյանը (2197), Հովհաննես Հակոբյանը (2112), Նարինե Ղազարյանը (1936), Րաֆֆի Ղազարյանը (1721), Գեորգի Նանյանը (1644), Սուրեն Զաքարյանը (1467):

Հետևեք մեզ նաև Telegram-ում