Սեյրան Օհանյանը կարեւորել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին

Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ ռուսական զենքի մատակարարումները շատ կարեւոր են Հայաստանի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Շնորհակալ եմ Ձեզ այն հսկայական օգնության համար, որ ցուցաբերել եք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք արտադրանքների մատակարարման գծով: Դրանք շատ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար»,- ասել Է Օհանյանը:
Նրա գնահատմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս խոսել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: «Պետք Է ասեմ, որ Ձեր ջանքերի, ռուսաստանցի զինվորականների՝ մեր բարեկամների ջանքերի շնորհիվ 2015 թվականն առանձնահատուկ Էր: Ռազմական համագործակցության բոլոր միջոցառումները կատարված են»,- նշել Է Հայաստանի պաշտպանության նախարարը` հավելելով, որ «նման հագեցած ծրագիր, ինչպիսին Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջեւ Է, դեռ չԷր եղել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում