Ալկանտարան «Բավարիայից» հեռանալու մտադրություն չունի

Ալկանտարան «Բավարիայից» հեռանալու մտադրություն չունի

«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան հայտարարել է, որ չի պատրաստվում հետևել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օրինակին: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է մյունխենյան ակումբից, իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:

-«Բավարիայից» հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչու՞ պետք է հեռանամ Գվարդիոլայից հետո… Ես երկարաձգել եմ ակումբի հետ պայմանագիրս, քանի որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Շնորհակալ եմ ակումբին, քանի որ աջակցություն եմ ստացել, երբ ապաքինվում էի վնասվածքներից,-Ալկանտարայի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում