Դեսպան Չարչoղլյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի արտգործնախարարին
Նմանատիպ
Դեկտեմբերի 3-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը’ Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսեֆ Բին Ալ Ալավի Ալ Աբդալլահին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ դեսպան Չարչօղլյանը ՕՍ արտաքին գործերի նախարարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քուվեյթում ՀՀ դեսպանը վերահաստատեց Օմանի Սուլթանության հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանման Հայաստանի պատրաստակամությունը: Այս կապակցությամբ կողմերը հանգամանալի քննարկեցին հայ-օմանյան քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացմանը, երկու երկրների միջեւ միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի ձեւավորմանը, իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվեցին ներդրումների խրախուսման, ներդրումային համապատասխան դաշտի ձեւավորման, փոխշահավետ ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ շփումների ակտիվացման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային եւ միջազգային նշանակության մի շարք հարցեր: Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլի վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում