Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը շահագործման կհանձնվի 2016-ի սեպտեմբերին

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը շահագործման կհանձնվի 2016-ի սեպտեմբերին

ՀՀ կառավարությունը Ֆինանսերի նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը վարչական սարքավորումներով ապահովելու նպատակով հատկացնելու է 50 մլն 800 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:

Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին: Ուսումնական կենտրոնի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ` զանազան կահույք, համակարգիչներ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում