Yerevan
17
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Independent. Այս անգամ Էրդողանը իր հետ միասին կկործանի նաև Թուրքիան

Independent. Այս անգամ Էրդողանը իր հետ միասին կկործանի նաև Թուրքիան

Անկարան զենքի ուժի է դիմում և հենց այդպիսով էլ օտարում է Սիրիայի հարցով ձեռք բերված խաղաղ համաձայնությունները: Այս մասին գրում է թուրքագետ Ռոբերտ Էլլիսը՝ Independent –ի իր հոդվածում:

Սիրիայում իրավիճակը հիշեցնում է եռաչափ շախմատի, որտեղ խաղացողները խաղում են առանց կանոնների: Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնությունների կասեցմանն ուղղված միջազգային խմբի ջանքերը, ՄԱԿ-ի հովանու ներքո, խաթարվում են Անկարայի կողմից ռազմական նկրտումների հրահրման պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի համար, սիրիական պատերազմում որևէ բան փոխելու վերջին հնարավորությունն է ստեղծվել: Բաշար Ասադին տապալելու Էրդողանի ռազմավարությունը ձախողվեց այն բանից հետո, երբ հակամարտության մեջ ներքաշվեց նաև Ռուսաստանը:

«…Թուրքիայի կողմից ամենաաղետաբեր սպառնալիքը, դա նրա հայտարարությունն է՝ Սիրիայում, իբրև «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, ցամաքային գործողությունների սկսելը, որն իրականում ուղղված է քրդերի և նրանց՝ Թուրքիայի սահմանին մոտ, ինքնիշխան պետականության ստեղծման դեմ: Սաուդյան Արաբիան և ինքնավստահ պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալմանը, ով ակնհայտորեն դժգոհ է Եմենում խուսիթների դեմ սաուդական պատերազմի արդյունքներից, աջակցում է Թուրքիայի ծրագրերին» ,- գրված է հոդվածում:

Թուրք նախագահը պատերազմ է վարում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Սիրիայում Քրդական ինքնապաշտպանական ջոկատների հետ, որոնք հաջողված կերպով հարձակվում են ԻՊ-ի վրա: Վերջին ժամանակներս թուրքական ուժերը հրետանակոծում են քրդական ուժերին: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նախաձեռնեց հանդիպում, որպեսզի Անկարայից ձեռք բերի՝ Սիրիայում քրդերի նկատմամբ կրակի դադարեցումը, իսկ ԱՄՆ և ԵՄ թուրքական կառավարությանը կոչ արեցին զսպվածություն ցուցաբերել: Սակայն Անկարան անտեսեց այս միջազգային կոչերը:

Չնայած որ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան «անմիջական ծրագրեր չունի»՝ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու համար, սակայն, Սիրիայի սահմանագծի մոտ էական թուրքական զինված ուժեր են կուտակված: Էրդողանը միշտ «ва-банк» կատարելու գայթակղություն է ունեցել, սակայն, եթե այս անգամ ևս նա անի դա, ապա «իր հետ միասին կկործանի նաև Թուրքիան» – գրում է Էլլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում