Դիարբեքիրում PKK-ն կրկին թուրք զինվորների է սպանել
19/02/2016 12:00

Նմանատիպ
Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ 2015 թվականի դեկտեմբերի 2-ից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախման հետևանքով թուրքական զինված ուժերը կորուստներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հերթական բախման հետևանքով երկու թուրք զինվոր և մեկ ոստիկան ծանր վնասվածքներ են ստացել և զոհվել են:
Սուրում PKK-ի դեմ գործողությունները շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում