Yerevan
9
+33°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Գեղարքունիքի մարզում խմելու ջրի որակի շեղումները նախորդ տարվա երկրորդ կեսին կազմել են 1,7 տոկոս

Գեղարքունիքի մարզում խմելու ջրի որակի շեղումները նախորդ տարվա երկրորդ կեսին կազմել են 1,7 տոկոս

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած խորհրդակցությունն անդրադարձավ 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների ուսումնասիրություննների արդյունքներին եւ դրանց հատեւանքների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված խնդիրներին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման» ՊՈԱԿ-ի կողմից հետազոտվել է խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշներով 6968 նմուշ, որոնցում արձանագրվել է 41 շեղում, որը կազմել է վերցված նմուշների 1,7 տոկոսը: Ընդ որում, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպասարկվող համայնքների ջրմուղներից վերցված 2594 նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:

«Առավել հաճախ շեղումներն արձանագրվել են Մաքենիսում՝ 30 նմուշ, 8 շեղում, Ծովինարի ԵԿՄ պատանիների ճամբարում՝ 13 նմուշ, 9 շեղում, Գեղանավանում՝ 74 նմուշ, 10 շեղում, Ծովագյուղում՝ 65 նմուշ, 4 շեղում: Սեւանա լճի հանգստյան գոտիներում կատարվել է խմելու ջրի 65 նմուշի մանրէաբանական ցուցանիշներով հետազոտություն, որտեղ շեղումներ են արձանագրվել 9 նմուշում: «Մեր-Սիր» հանգստյան գոտուց վերցված 6 նմուշներում արձանագրվել է 6 շեղում:Հետազոտվել է սանիտարաքիմիական ցուցանիշներով 6197 նմուշ, որոնցում շեղումներ չեն արձանագրվել: Մնացորդային ազատ քլոր ցո ւցանիշով հետազոտվել է խմելու ջրի 370 նմուշ, որոնցում դարձյալ շեղումներ չեն արձանագրվել»,- նշեց Անուշ Պողոսյանը:

Ըստ զեկուցողի՝ Գեղարքունիքի մարզում մշտական վարակազերծման են ենթարկվում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր համայնքների եւ Ծակքարի, Ակունքի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի գյուղապետարանների կողմից սպասարկվող ջրամատակարարման համակարգերը: Կիսամյակի ընթացքում հաճախակի վթարներ արձանագրվել են Լճաշեն, Սարուխան, Կարմիրգյուղ, Ծակքար, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում, Գավառ եւ Մարտունի քաղաքներում: Նույն ժամանակահատվածում Մաքենիս գյուղում ջրի աղտոտվածության հետեւանքով արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությա ն բռնկման 8 դեպք: Ըստ Մաքենիս գյուղի առողջության առաջնային պահպանման ոլորտի սպասարկման պատասխանատու, Ծովակի ԱԱՊԿ տնօրեն Արթուր Ղազարյանի հայտարարաության, Մաքենիսում ժամանակին բուժվել են հիվանդները, պետական միջոցներով կառուցված ջրատար արտաքին ցանցի շահագործումից հետո, որը կատարվել է նախորդ տարվա վերջին, կանխվել են հետագա բռնկումները:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել ջրամատակարարման որակի շարունակական ապահովման գործընթացը, ժամանակին վերացնել հայտնաբերված շեղումները եւ դրանց հետեւանքները:

«Սարերում կուտակված առատ ձնածածկույթի հալքը կարող է իր ազդեցությունը թողնել ջրամատակարարման որակի շեղումների վրա, ուստի հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել ջրաղբյուրները եւ ջրահավաք ավազանները՝ դրանք հնարավորինս զերծ պահելով աղտոտումներից: Սեւանի ափերի հանգստյան գոտիների եւ առանձին համայնքների ջրամատակարարման բարելավման եւ ապահովման ուղղությամբ եւս պետք է կատարվեն համապատասխան քայլեր՝ նկատված շեղումները նվազագույնի հասցնելու համար: Առանձնակի ցանկանում եմ դրվատել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ աշխատանքները՝ խմելու ջրի մատակարարման նման բարձր որակ ապահովելու համար»,- նշեց մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում