Թուրքիայի մեջլիսի հայ պատագմավորը հայերեն այցեքարտ է տպագրել

Թուրքիայի մեջլիսի հայ պատագմավորը հայերեն այցեքարտ է տպագրել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բո լորին մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Այսպիսով Փայլանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին պատգամավորը, ում այցեքարտը մեջլիսի տպարանը տպագրել է հայերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում