«Արսենալ»-«Բարսելոնա». Ո՞ր թիմին է երկրպագելու Թյերի Անրին

Նմանատիպ
«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թյերի Անրին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր նախկին թիմերի դիմակայությունում երկրպագելու է կատալոնացիներին: 1999-2007 թվականներին Թյերի Անրին խաղացել է «Արսենալում», որտեղից տեղափոխվել է «Բարսելոնա», կատալոնացիների կազմում նա հանդես է եկել մինչև 2010 թվականը:
-Նախկինում «Արսենալին» գնդակի վերահսկողություն էր անհրաժեշտ, իսկ հիմա նրանք կարող են հաղթել առանց դրա: Թիմում առանցքային դերակատարություն ունի Մեսութ Օզիլը: Եթե նրան կանգնեցնեն, «Արսենալը», կարելի է ասել, կմեռնի:
Երկու թիմերի համար էլ ցավում եմ: Ընտրություն կատարելը բարդ է, բայց այս դիմակայությունում երկրպագելու եմ «Բարսելոնային»,-Անրիի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:
«Արսենալ»-«Բարսելոնա» առաջին խաղը կայանալու է փետրվարի 23-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում