Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբերիի առաջնությունների խաղացանկերում
29/02/2016 17:20

Նմանատիպ
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մարտի 2-ից սկսած «Փյունիկ» թիմը բոլոր տնային հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մարտի 7-ից սկսած «Փյունիկ-2» թիմը բոլոր տնային հանդիպումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսկսվի ժամը 14:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում