«Փյունիկը» կարևոր հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ
13/03/2016 17:49

Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Փյունիկն» առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով. «Փյունիկի» կազմում մեկական գոլ խփեցին Արմեն Մանուչարյանը և Արթուր Քարտաշյանը, իսկ «Արարատից» հաշիվը կրճատեց Նորայր Գրիգորյանը:
Այս հաղթանակից հետո Սարգիս Հովսեփյանի թիմն ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով, իսկ «Արարատը» մնաց չորրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 26 միավոր:
Բարձրագույն խմբի առաջնություն, 17-րդ տուր
«Արարատ» – «Փյունիկ»՝ 1:2
Գոլերը՝ Գրիգորյան 69′ – Մանուչարյան 38′, Քարտաշյան 57′
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում