Գվինեայում Էբոլա տենդով հիվանդանալու երկու նոր դեպք է գրանցվել

Գվինեայում Էբոլա տենդով հիվանդանալու երկու նոր դեպք է գրանցվել

Գվինեայում Էբոլա տենդով հիվանդանալու երկու նոր դեպք է գրանցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Երկու հիվանդացածներն էլ նույն ընտանիքից են: Նշվում է, որ ավելի վաղ նրանց երեք ազգականները մահացել Էին այն բանից հետո, երբ նրանց մոտ հայտնաբերվել Էին տենդի ախտանշաններ:

Կառավարությունում հայտարարել են, որ նրանց գյուղը դրվել է մեկուսացման ռեժիմում, իսկ շրջան են ուղարկվել պատվաստանյութի պաշարներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 17-ին պաշտոնապես հայտարարել է հարեւան երկրում՝ Սիեռա Լեոնեում, Էբոլայի համաճարակի ավարտվելու մասին այն բանից հետո, երբ 42 օրվա ընթացքում այնտեղ վարակման նոր դեպքեր չեն նկատվել:

Ավելի վաղ ԱՀԿ-ի փորձագետները նախազգուշացնում էին, որ Էբոլան կարող է վերստին ի հայտ գալ առանձին դեպքերում, քանի որ վիրուսը կարող է պահպանվել տենդը վերապրածների օրգանիզմում:

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի՝ պատմության մեջ ամենաընդգրկուն բռնկման հետեւանքով 2013 թվականի դեկտեմբերից ի վեր ավելի քան 11 հազար մարդ է մահացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում