Տուխել. Անգլիական թիմին Լոնդոնում հաղթելու համար լուրջ տրամադրվածություն է պետք

Տուխել. Անգլիական թիմին Լոնդոնում հաղթելու համար լուրջ տրամադրվածություն է պետք

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ դիմակայության արդյունքները։ Լոնդոնում տեղի ունեցած խաղում դորտմունդցիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ՝ 3:0 հաշվով։

-Վստահ եմ, որ անգլիական թիմին իր դաշտում հաղթելու համար պետք է լիակատար տրամադրվածություն։ Այնպես որ` ես շատ շնորհակալ եմ տղաներին նման խաղի համար։ Մենք երկու հանդիպումներում էլ նման խաղ ցուցադրեցինք, հատկապես այսօր։ Հաղթանակի ծարավ ունեինք և արժանիորեն ենք ապրում այս մեծ ուրախությունը։

Օբամեյանգը տպավորում է։ Բարդ խաղում նա կրկին կարողացավ դուբլ ձևակերպել։ Եթե նա նույնպիսին մնա, ապա ամեն ինչի կկարողանա հասնել,-Տուխելի խոսքն է փոխանցում «Բորուսսիայի» պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում