Սաուդյան Արաբիան դադարեցնում է ավիահարվածները Եմենում
Նմանատիպ
Սուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ապստամբների դեմ ավիահարվածները դադարեցնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միջազգային կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ը, ռմբակոծումներն սկսել է մեկ տարի առաջ՝ աջակցելու Եմենի կառավարությանը, որը ճանաչված է համաշխարհային հանրակցության կողմից:
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցչի խոսքով՝ կոալիցիան կշարունակի օդից աջակցություն ցուցաբերել Եմենի զորքերին:
Մարտի 17-ին հայտնի է դարձել, որ Եմենի հյուսիսում Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ գործող կոալիցիայի ավիահարձակման հետեւանքով կրկնապատկվել է զոհերի թիվը՝ գերազանցելով հարյուրը:
Ականատեսների ասելով՝ առնվազն երկու արկ է ընկել Հադջայի նահանգի շուկաներից մեկում, նահանգ, որը վերահսկում են հուսի ապստամբները: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվածներից 22-ը երեխաներ են:
Հունվարին ՄԱԿ-ի հանձնաժողովն եկել է այն եզրակացության, որ կոալիցիայի ավիահարվածներին ենթարկվում են խաղաղ բնակիչներ: Կազմակերպության փորձագետների գնահատումների համաձայն՝ առանձին հարձակումներ կարող են գնահատվել որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:
Հուսի ապստամբները կռվում են վտարված նախագահ Մանսուր Հադիին լոյալ զինված ուժերի դեմ:
Եմենում շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվել են ավելի քան 6200 խաղաղ բնակիչներ, միլիոնավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները, երկիրը, որի տնտեսությունն ամենաթույլն է արաբական աշխարհում, հայտնվել է զանգվածային սովի շեմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում