Թուրքիայի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ է Ցեղասպանության մասին Հունաստանի ղեկավարների հայտարարություններից
18/03/2016 13:45
Նմանատիպ
Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վերջին հայտարարություններից Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարությունները որակել է որպես «թուրքական ինքնության դեմ ուղղված հիվանդագին մոտեցման արդյունք»: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը Հունաստանի ղեկավարների հայտարարություններն «իրականությունից կտրված, միակողմանի և անօրինական» է անվանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում