Ժողովուրդն է որոշում՝ ով է ընդդիմադիր, ով ոչ. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Լևոն Զուրաբյանին

Ժողովուրդն է որոշում՝ ով է ընդդիմադիր, ով ոչ. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Լևոն Զուրաբյանին

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե խորհրդարանում միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նշեց. թե ով է ընդդիմություն, ով ոչ՝ որոշողը իր հարգարժան գործընկեր Լևոն Զուրաբյանը չէ:

«Ես կարծում եմ, որ ժողովուրդն է որոշում՝ որ ուժն է ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ոչ: Առաջիկայում էլ ընտրություններ են, և, կարծում եմ, ժողովրդի քվեարկությունը ցույց կտա, թե ով էր իրականում ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կրքերը հանդարտվել են, և ամեն ինչ իր հունով ընթանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում