Սիրիայում բնակիչները վերադառնում են ահաբեկիչներից ազատագրված Ադրա քաղաք

Սիրիայում բնակիչները վերադառնում են ահաբեկիչներից ազատագրված Ադրա քաղաք

Սիրիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոնի՝ Ադրա քաղաքի բնակիչներն ու իշխանությունները վերադառնում են իրենց տներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրադարձություններից վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նախքան պատերազմի սկսվելը Ադրան Սիրիայի խոշորագույն արդյունաբերական քաղաքն էր, յոթ հազար հեկտար տարածքում տեղաբաշխված էին շուրջ 2 հազար ֆաբրիկաներ ու գործարաններ: 2013 թվականին Ադրան գրավեցին «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները: Ահաբեկիչների գրոհի հետեւանքով քաղաքի 20-հազարանոց բնակչությունը կրճատվեց մինչեւ 500 մարդ: Սակայն մի քանի ամիս առաջ կառավարական բանակի ջանքերով բնակավայրը հետ խլվեց զինյալներից:

«Մինչեւ պատերազմն Ագրայում ապրում էր 20 հազար մարդ: Վերջին տարիներին բնակչությունը նույնիսկ փոքր-ինչ ավելացել էր փախստականների հաշվին, որոնք փախչում Էին մարտական գործողությունների գոտուց՝ հիմնականում Դումայից, բայց հենց որ ահաբեկիչները մոտեցան մեր քաղաքին, զանգվածային արտահոսք սկսվեց: Այժմ մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց տներ»,- ասել է Ադրայի քաղաքագլուխ Ջասիմ Մուհամեդ ալ Մահմուդը:

Նրա խոսքով՝ ներկայում քաղաքին անխափան էլեկտրականություն է մատակարարվում, կարգավորված է հեռախոսային կապը, հաջողվել է լուծել նաեւ խմելաջրի մատակարարման հարցը. այն բերում են ոչ հեռու գտնվող լեռնային աղբյուրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում