Ասադի ապագան պետք Է որոշի Սիրիայի ժողովուրդը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ասադի ապագան պետք Է որոշի Սիրիայի ժողովուրդը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան պետք Է որոշի երկրի ժողովուրդը քաղաքական բանակցությունների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը մարտի 18-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը BILD գերմանական տաբլոիդին տված հարցազրույցում:

«Մենք պետք Է շարունակենք քաղաքական երկխոսությունը Սիրիայի կուսակցությունների հետ: Եթե դրա հետ մեկտեղ մենք կախված մնանք մեն միակ մարդու ապագայից, ապա դա կխանգարի ամբողջ գործընթացին: Նախագահ Ասադի ապագան պետք Է որոշի ժողովուրդը քաղաքական բանակցությունների շրջանակներում»,-ասել Է գլխավոր քարտուղարը:Նա հավելել Է, որ Ասադի ապագայի հարցը «բարդագույններից մեկն Է»:

Պան Գի Մունը նաեւ հորդորել Է Ժնեւի բանակցությունների բոլոր մասնակիցներին՝ «մոռանալ առանձին կուսակցական շահերի մասին ու մտածել ե՛ւ երկրի, ե՛ւ մարդկանց ապագայի մասին»:

Ավելի վաղ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարում Էին, որ Ասադը պետք Է հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից: Սիրիական մի շարք ընդդիմադիր շարժումներ Ասադի պաշտոնաթողությունը կապում են քաղաքական կարգավորման շուրջ հետագա բանակցությունների հետ: Մասնավորապես, Սիրիայի ընդդիմության ԲԲԿ-ի (Բանակցությունների բարձրագույն կոմիտե) պատվիրակության գլխավոր բանակցորդ Մոհամադ Ալուշը հայտարարել Է, որ Սիրիայում անցումային ժամանակաշրջանը կարող Է սկսվել միայն նախագահի հեռանալուց կամ նրա մահվանից հետո:

Ռուսական կողմը քանիցս հայտարարել Է, որ Ասադի եւ Սիրիայի ղեկավարության ապագան կարող Է որոշել միայն այդ երկրի ժողովուրդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում