Գաղտնիք չէ, որ հանրային տրասնպորտը վատ վիճակում է. Տարոն Մարգարյան

Նմանատիպ
Գաղտնիք չէ, որ հանրային տրասնպորտը շատ վատ վիճակում է: Այս մասին Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Համակարգային խնդիր ունենք այստեղ: Մենք համագործակցում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնք մասնագիտացված խորհրդատվություն են տալիս մեր մասնագետներին: Քննարկելուց հետո մենք հանրությանը կներկայացնենք մի քանի տարբերակներ: Բոլորս միասին կընտրենք այն, թե որով ենք առաջնորդվում և Երևանի հանրային տրանսպորտը կարգավորում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքով` պետք է օր առաջ կարողանալ լուծում տալ այս հարցին:
«Բայց պետք է համագործակցել բոլոր փորձառու կազմակերպությունների հետ, միջոցներ փորձել հայթայթել, որ կարողանանք լուծել այս խնդիրը` բեռ չառաջացնելով սոցիալապես անապահով ընտանքիների համար»,- շեշտեց քաղաքապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում