Արոնյան. Նակամուրային հիշեցրի խղճի մասին (տեսանյութ)
18/03/2016 14:49

Նմանատիպ
Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանն առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Պարտիայի 74-րդ քայլին Նակամուրան սխալմամբ ձեռք տվեց թագավորին և Արոնյանի պնդմամբ ստիպված եղավ այդ խաղաքարով քայլ կատարել։ Արոնյանն օգտվեց մրցակցի սխալից և հասավ հաղթանակի։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսից առաջ Արոնյանը խոսել է այդ դրվագի մասին։ Ինչպես լսվում է տեսագրությունից, ամերիկացին ցանկացել է այլ քարով քայլ կատարել։
-Ես նրան կոչ արեցի հիշել խղճի մասին։ Նա ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում։ Այդ ժամանակ ասացի՝ բայց չէ՞ որ տեսագրություն կա,-պատմել է Արոնյանը։
Նշենք, որ Հիկարու Նակամուրան ասուլիսին չի ներկայացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում