Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքը կընդլայնվի

Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքը կընդլայնվի: Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Մինչև քվեարկությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյոք ավագանու անդամների մոտ կան դեմ կարծիքներ. առարկություններ չհնչեցին:
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Գույք նվիրելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով հողամաս հատկացնելու մասին» N175-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել էր Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Ծովակալ Իսակովի պողոտայի 17/6 հասցեում գտնվող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն շենքի ընդլայնման նպատակով հողամասը Չինաստանի Ժողովր դական Հանրապետությանը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում