Երևանի բյուջեի եկամուտների մասով կատարողականը կազմել է 108,4 %
18/03/2016 15:13

Նմանատիպ
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեի հաշվետվությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն հաշվետվության, եկամուտների մասով կատարողականը կազմել է 108,4 %, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշից ավել է 12,6%-ով։
Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:
Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում