Ալաբան երկարաձգել է պայմանագիրը Բավարիայի հետ (լուսանկար)

Ալաբան երկարաձգել է պայմանագիրը Բավարիայի հետ (լուսանկար)

«Բավարիան» հայտարարել է, որ նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի պաշպան Դավիդ Ալաբայի հետ։ Ավստրայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը գերմանական ակումբի հետ, կգործի մինչև 2021 թվականի ամառը։

-Հպարտ եմ, որ շարունակելու եմ ելույթ ունենալ իմ թիմում։ Ես մեծացել եմ «Բավարիայում», ապրել եմ անմոռանալի պահեր։ Մենք մինչև հիմա տենչում ենք հաղթանակների և ուզում ենք նոր մրցանակներ ավելացնենք արդեն ունեցածներին,- ասել է Ալաբան։

Մինչ այդ հայտնի էր, որ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հիշեցնենք, որ Ալաբան հանդես է գալիս «Բավարիայում» 2009 թվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում