Սփյուռքի նախարարությունը կկազմակերպի աշխարհի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողների հավաք

Սփյուռքի նախարարությունը կկազմակերպի աշխարհի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողների հավաք

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 18-ին ընդունել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների փոխնախարար Մեթյու Արա Թորիկյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` սփյուռքի նախարարն ուրախությամբ նշել է, որ Հայաստանն այսօր ապահով երկրների շարքում է, և հավելել է, որ այդ հարցում Կանադան կարող է լավ օրինակ ծառայել:Նախարարը բարձր է գնահատել հայ-կանադական բարեկամական կապերը, որոնք վերջին տարիներին ավելի են ակտիվացել: Նաև կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման  և դատապարտման հարցում Կանադայի ճիշտ դիրքորոշումը, ինչպես նաև երկու երկրների միջև ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը: Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, նշել է. «Շատ կարևոր է, որ անկախ հայի ապրելու վայրից, նա լինի այդ երկրի արժանավոր քաղաքացի, ակտիվ մասնակցություն ունենա երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքում: Դրանով էլ ավելի կամրապնդվեն երկու երկր ների միջև բարեկամական կապերը: Նաև մեր խնդրանքն ու պահանջն է մեր հայրենակիցներից, որ չմոռանան Հայրենիքը, պահեն-պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Սփյուռքում մեր հայրենակիցները պետք է 100 տոկոսանոց քաղաքացի և 100 տոկոսանոց հայ լինեն: Մաթեմատիկայի տեսանկյունից սխալ է, բայց հայերի համար ճիշտ և տեղին է»:

Պարոն Թորիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և խոստացել է կրկին այցելել նախնիների երկիր: Նա ուրախությամբ է ընդունել նախարարի հրավերը՝ սեպտեմբերի 21-ին Երևանում մասնակցելու Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի տոնակատարություններին, մասնավորապես՝ տոնական շքերթին:

Հրանուշ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրել է նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, շեշտել համապատասխան համաժողովների կարևորությունը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի մասնագիտական, համահայկական կառույցներ ստեղծելու գործում. «Նույն մասնագիտության տեր մարդիկ ծանոթանում են, շփվում են իրար հետ, մտածում են նոր ծրագրեր ստեղծելու մասին: Ստեղծվում է համահայկական ցանց: Մեզ համար կարևորը գիտելիքն օգտագործելն է: Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել աշխարհի առաջատար համալսար? ?ններում սովորող հայ ուսանողների հավաք», – հավելել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում