Ադուրիսը հրավիրվել է Իսպանիայի հավաքական, Կոստան՝ ոչ

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Իտալիայի (մարտի 24) և Ռումինիայի (մարտի 27) հավաքականների հետ կայանալիք ընկերական խաղերին:
Ուշագրավ է, որ հավաքական է հրավիրվել Բիլբաոյի «Ատլետիկի» 35-ամյա հարձակվող Արից Ադուրսիը, ով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 17 գոլ է խփել, իսկ ահա «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հրավեր չի ստացել:
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը՝
Իկեր Կասիլյաս, Դավիդ դե Խեա, Սերխիո Ռիկո, Խորդի Ալբա, Սերխիո Ռամոս, Խերարդ Պիկե, Մարկ Բարտրա, Խուանֆրան, Նաչո, Սեսար Ասպիլիկուետա, Մարիո, Սերխիո Բուսկետս, Սան Խոսե, Սերխի Ռոբերտո, Սեսկ Ֆաբրեգաս, Կոկե, Տյագո Ալկանտարա, Դավիդ Սիլվա, Իսկո, Խուան Մատա, Պակո Ալկասեր, Ալվարո Մորատա, Արից Ադուրիս, Նոլիտո, Պեդրո: