Սիմեոնե. Շատ գոհ եմ, որ մրցելու ենք «Բարսելոնայի» հետ
18/03/2016 17:08

Նմանատիպ
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունից: Կիսաեզրափակչի ուղեգրի համար մադրիդյան թիմը մրցելու է գործող գավաթակիր «Բարսելոնայի» հետ:
«Շատ գոհ եմ: Ավելի լավ ի՞նչ կարող էր լինել: Մենք հնարավորություն ունենք մրցելու աշխարհի, հավանաբար, ուժեղագույն ակումբի հետ»,-Սիմեոնեի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին, իսկ Մադրիդում թիմերը մրցելու են ապրիլի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում