Պելեգրինին ակնկալում է 4 միլիոն վաստակել «Զենիթում»

Նմանատիպ
«Զենիթը» մոտ է պայմանավորվածություն հաստատելու չիլիացի մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Մանչեսթեր Սիթին»։
62-ամյա մարզիչն ակնկալում է տարեկան վաստակել 4 միլիոն եվրո և պնդում է նշանակալի համալրումներ անել թիմի կազմում, հայտնում է «Спорт день за днем»-ը։
Թերթի տվյալներով «Զենիթի» բյուջեն հաջորդ տարում կնվազի և դժվար թե կազմի 135 միլիոն եվրոյից ավելի, սակայն չի բացառվում, որ լրացուցիչ միջոցներ կարող են ավելանալ մի քանի ֆուտբոլիստների վաճառքի հաշվին։
Նշվում է, որ կիսապաշտպան Դանին կշարունակի ելույթները ԱՄԷ-ում, պաշտպան Դոմենիկո Կրիշիտուն և կիսապաշտպան Ակսել Վիտցելը հնարավոր է տեղափոխվեն Իտալիա։ Չի բացառվում նաև Լուիշ Նետուի վաճառքը։
«Спорт день за днем»-ը նաև տեղեկացնում է, որ Պելեգրինին ինքն է զբաղվելու ընտրությամբ, իսկ «Զենիթը» նախապես համագործակցության համաձայնություն էր ձեռք բերել «ԲԿՄԱ-ի» նախկին սպորտային տնօրեն Անտոն Եվմոնովի հետ։
Ավելի վաղ Պելեգրինիի գործակալը հաստատել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթն» ու ևս 3 ակումբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում