Թուրքական Նուսայբինում PKK-ի հարձակումից ոստիկան է սպանվել
18/03/2016 20:23

Նմանատիպ
Մարդինի Նուսայբին գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական զինված ուժերի գործողությունների շրջանակում մարտի 18-ին բախում է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Ոստիկանական զրահամեքենայի վրա քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Վիրավոր զինվորները տեղափոխվել են հիվանդանոց:
Նուսայբինում 2016 թվականի մարտի 14-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում