Դյուրանտը չի մտածում «Օկլահոմայից» հեռանալու մասին

Դյուրանտը չի մտածում «Օկլահոմայից» հեռանալու մասին

«Օկլահոմա Սիթիի» բասկետբոլիստ Կևին Դյուրանտը հայտարարել է, որ այլ ակումբում հանդես գալու մտադրություն չունի: Դյուրանտը հասկացրել է, որ իր համար առաջնայինը բասկետբոլ խաղալն է, ոչ թե գումար վաստակելը:

«Ես սիրում եմ «Օկլահոմա Սիթին»: Հաշվի առնելով մարքեթինգային պայմանները, սոցիալական ցանցերի արագ զարգացումը և այն, որ այժմ առհասարակ ամեն ինչ զարգանում է՝ հնարավոր է հայտնի դառնալ ցանկացած վայրում: Այստեղ հանդես գալով՝ ես ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ:

Իմ նպատակը բասկետբոլ խաղալն է, և ես ցանկանում եմ դրանից հաճույք ստանալ: Ինձ չեն անհանգստացնում այն մտքերը, թե մարզաշապիկներիցս քանիսը կվաճառվեն կամ ի վերջո որտեղ կհայտնվեմ: Ընդամենը ցանկանում եմ խաղալ, շարունակել նույն ոգով»,-Դյուրանտի խոսքը մեջբերված է «NewsOK»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում