Հունաստանը մարտի 20-ից անօրինական միգրանտներին կուղարկի Թուրքիա

Հունաստանը մարտի 20-ից անօրինական միգրանտներին կուղարկի Թուրքիա

Եվրոպական միությունը Թուրքիայի հետ եկել է համաձայնության անօրինական միգրանտների հարցի շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ին, այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան: «Թուրքիայի հետ համաձայնությունը ձեռք է բերվել: Սկսած մարտի 20-ից` բոլոր ոչ օրինական միգրանտները, ովքեր կգնան Հունաստան, կուղարկվեն Թուրքիա»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Չեխիայի վարչապետը:

ԵՄ 28 երկրների ղեկավարները համաձայն են այդ նախաձեռնության հետ, բայց փաստաթուղթը պետք է դեռ ստորագրվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից:

Թուրքիայի վարչապետը ուրբաթ օրը բանակցություններ է վարել եվրոպացի կոլեգաների հետ և հայտարարել, թե նրան անհանգստացնում է 3 միլիոն սիրիացիների ճակատագիրը, ովքեր Թուրքիայի տարածքում են:

46 հազար միգրանտներ փակի տակ են Հունաստանում այն բանից հետո, երբ Ավստրիան ու Բալկանյան մի քանի երկրներ փակել են իրենց սահմանը միգրանտների առջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում