Շյուրլե. Ցանկանում էինք «Ռեալի» նման մրցակից ունենալ
18/03/2016 21:04

Նմանատիպ
«Վոլֆսբուրգի» առաջատար ֆուտբոլիստներից Անդրե Շյուրլեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ խաղերից առաջ ինքն ու թիմակիցները ճնշում չեն զգալու:
-Մենք ցանկանում էինք «Ռեալի» նման մրցակից ունենալ: Հույս ունեինք, որ մեր մրցակիցը փորձառու թիմ կլինի, այդպես էլ եղավ: Ուշագրավ հակամարտություն է լինելու: «Վոլֆսբուրգը» երկու մեծ հանդիպում է անցկացնելու: «Ռեալը» ֆավորիտ է, բայց մենք ցանկանում ենք մեր ֆուտբոլը խաղալ և ճնշում չենք զգում,-Շյուրլեի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից:
Հավելենք, որ «Վոլֆսբուրգ»-«Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 6-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 12-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում