ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է Դոնի Ռոստովում «Բոինգ»-ի վթարի հնարավոր պատճառները

Նմանատիպ
ՌԴ քննչական կոմիտեն հայտնում է «Fly Dubai» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» օդանավի վթարի երկու հիմնական պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «lifenews»-ին, առաջին պատճառը տեխնիկական անսարքությունն է, երկրոդը` եղանակային բարդ պայմաններում օդաչուների հնարավոր սխալը:
Օդերևութաբանները նշում են, որ վթարի ժամանակ այդ տարածքում գրանցվել է եղանակային աննախադեպ երևույթ: Քամու արագությունը գերազանցել է 100 կմ/ժ-ը: Նման ուժգնությամբ քամին կարող էր բացասական ազդեցություն թողնել ինքնաթիռի թռիչքի վրա: Ըստ մասնագետների` դա կարող էր բացատրել այն, որ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել առաջին մոտեցմամբ:
Ինչ վերաբերում է մահացածների հարազատների ընտանիքներին տրվող փոխհատոցմանը, ապա փաստաբան Իգոր Տրունովը նշել է, որ ավիաընկերության սեփականատերը գտնվում է Մոնրեալի կոնվենցիայի գոտում, որը նախատեսում է 2 տիպի ապահովագրություն: Հիմնականում նախատեսված է 22 մլն ռուբլի յուրաքանչյուր մահացածի ընտանիքին, ինչպես նաև հնարավոր է գործն ընթացք ստանա ապահովագրություն միջազգային օրենքներով, ըստ որոնց, նախատեսված է 1 մլն-ից մինչև 3 մլն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում: Փաստաբանի խոսքով, դրանից բացի, մահացածների հարազատները կարող են դատական հայց ներկայացնել սեփականտիրոջ կամ ինքնաթիռն արտադրող ընկերության դեմ:
«Դա կախված կլինի նրանից, թե որտեղ կանցնի դատական գործընթացը: Առավել հեռանկարային տարբերակը դատական հայց հենց ԱՄՆ-ում ներկայացնելն է, որտեղ էլ արտադրվել է ինքնաթիռը, որովհետև այդ երկրում նման դեպքերում սահմանված է ապահովագրության մեծ գումար: Ապահովագրական ծածկույթը մեկ ինքնաթիռի համար նախատեսված է 500 մլն ԱՄՆ դոլար»,-նշել է Իգոր Տրունովը:
Դոնի Ռոստովի օդանվակայանում մարտի 19-ի գիշերը՝ 03:50-ի սահմաններում, վթարի է ենթարկվել «Բոինգ 737-800» օդանավը: Բոլոր` 62 ուղևորները մահացել են: Հրապարակվել է զոհվածերի անունների նախնական ցանկը, որտեղ հայկական անուններ չկան: Նախնական տվյալներով` 55 ուղևորների մեջ գերակշռում էին ռուսաստանցիները, Ուկրաինայի ԱԳն-ն հայտարարել է, որ 7-ն ազգությամբ ուկրաինացի են, իսկ անձնակազմի անդամներն այլ ազգի ներկայացուցիչ: Օդանավը պատկանել է «Fly Dubai» ավիաընկերությանը և թռչում էր Դուբայից Դոնի Ռոստով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում