Բուլղարիան և Մակեդոնիան միգրացիոն աճով պայմանավորված ուսումնական վարժություններ են իրականացնում

Նմանատիպ
Բուլղարիան լրացուցիչ ոստիկանական ուժեր է ուղարկել դեպի Մակեդոնիայի սահման՝ միգրացիոն հոսքերի զսպման համատեղ ուսումնական վարժությունների նպատակով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևի խոսքերը: Սրանք Բուլղարիայի և Մակեդոնիայի մասնակցությամբ երկրորդ ուսումնական վարժություններն են: Դրանց նպատակն է կանխարգելել հարավ-արևմուտքից միգրանտների և մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվող անձանց մուտքը Բուլղարիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցներն ավելացնում են, որ Բուլղարիայի և Մակեդոնիայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են ցանկացած սցենարի, եթե հազարավոր գաղթականներ մնան արգելափակված Հունաստանի և Մակեդոնիայի սահմանի վրա Իդոմենիայի շրջանում: Մարտի սկզբին Բուլղարիան անվտանգության ծառայության ավելի քան 200 աշխատակից է ուղարկել Հունաստանի հետ սահման և 95 կիլոմետրանոց պատնեշներ է կառուցել Թուրքիայի հետ սահմանի վրա:
ԶԼՄ-ներն ընդգծում են այն փասատը, որ ԵՄ անդամ Բուլղարիան, չլինելով Շենգենյան տարածաշրջան, համեմատաբար զերծ է Եվրոպայի համար հիմնախնդիր դարձած միգրացիոն ճգնաժամից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում