Ֆրանսիան ցանկանում է հասնել Բրյուսելում ձերբակալված ահաբեկչի արտահանձնմանը

Նմանատիպ
Փարիզի 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչության կազմակերպիչներից հիմնական կասկածյալ Սալահ Աբդելսամի ձերբակալությունը «մեծ հարված է» Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազանյոֆը` հավելելով, որ Ֆրանսիան ձգտելու է հասնել վերջինիս արտահանձնմանը Բելգիայից:
Հարցի առնչությամբ ներկայում քննարկումներ են ընթանում Ֆրանսիայի և Բելգիայի իրավապահ մարմինների միջև:26-ամյա Սալահ Աբդելսամը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ապրում էր Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում: Նա մասնակցել է փարիզյան ահաբեկչության կազմակերպմանը և դրա ընթացքում վիրավորվել, իսկ նրա եղբայր Բրահիմը ինքն իրեն պայթեցրել է:Մարտի 18-ին Բրյուսելում մեկնարկած մասշտաբային հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են Սալահ Աբդելսամին: Հատուկ գործողության ընթացքում երկու անձ է վիրավերվել:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015թ. նոյեմբերի 13-ի երեկոյան միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել էր ավելի քան 130 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում էին 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր էր: Երկրում հաստատվել էր արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում