Սերենա Ուիլյամս. Հրաշալի է մրցաշարի «տատիկը» լինելը
19/03/2016 16:38

Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Ինդիան-Ուելսի կիսաեզրափակչում 6:4, 7:6 հաշվով Ագնեշկա Ռադվանսկային հաղթելուց հետո 15 տարում առաջին անգամ դուրս է եկել այս մրցաշարի եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 2001-ին հաղթելուց հետո Ուիլյամսը 14 տարի բոյկոտում էր մրցաշարը, իսկ անցյալ տարի վերադառնալուց հետո կիսաեզրափակչից դուրս էր մնացել վնասվածքի պատճառով։
«Իմ անցյալ եզրափակչից հետո երբեք չեմ մտածել, որ կրկին կհայտնվեմ այստեղ։ Հետաքրքիր զգացողություն է»։
Ուիլյամսը դարձել է մրցաշարի եզրափակիչ հասած ամենատարեց թենիսիստուհին է՝ մեկ ամսով ավելի մեծ, քան Մարտինա Նավրատիլովան 1991-ին։ Ամերիկուհին 34 տարեկան 6 ամսական է։
«Հրաշալի է մրցաշարի «տատիկը» լինելը»,-ասել է ամերիկուհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում