Զիդան. Մտածում եմ «Սևիլյայի» հետ խաղի, ոչ թե «Կամպ Նոու» այցելության մասին

Զիդան. Մտածում եմ «Սևիլյայի» հետ խաղի, ոչ թե «Կամպ Նոու» այցելության մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ դեռևս չի մտածում «Բարսելոնայի» հետ ապրիլի 2-ին կայանալիք արտագնա խաղին: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ առաջնայինը «Սևիլյայի» հետ խաղում հաղթանակ տոնելն է:

«Ես մտածում եմ «Սևիլյայի» հետ խաղի, ոչ թե «Կամպ Նոու» այցելության մասին: Վաղվա հանդիպումից հետո առաջնությունում դադար է լինելու, որի ընթացքում կհասցնենք նախապատրաստվել հաջորդ խաղին: Ամենակարևորը վաղվա հանդիպումն է: Շատ բարդ խաղ է լինելու, քանի որ «Սևիլյան» ուժեղ մրցակից է»,-ասել է Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը կայանալու է մարտի 20-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:30-ին: Այժմ մադրիդյան թիմն ունի 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում