Ջոկովիչ. Նադալը երբեք չի հանձնվում և ստիպում է բարձրակարգ հարվածներ կատարել

Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ինդիան-Ուելսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում 7:6 (7:2), 7:6 (7:2) հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ: Սերբ թենիսիստը խոսել է այդ խաղի և կիսաեզրափակիչ փուլի՝ Ռաֆայել Նադալի հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
-Ես վստահ էի խաղում, իմ պայմաններն էի թելադրում, բայց Ժոյին հաջողվում էր երբեմն կտրուկ լինել և փոխել մարտավարությունը: Դա ինձ գցեց ռիթմից, բայց ես կարող եմ այս խաղից դրական հետևություններ անել, քանի որ մրցակիցս ամբողջ շաբաթվա ընթացքում վստահ հաղթանակներ է տոնել և լավ թենիս է ցուցադրել: Նա ինձ համար խնդիրներ ստեղծեց, այնպես որ՝ այս հաղթանակն ինձ վստահություն է հաղորդում:
Նադալը մեծագույն մարտիկ է: Այս մրցաշարում նա մի քանի անգամ մոտ էր պարտությանը, բայց գտավ բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ ապացուցելով, թե ինչ է համարվում թենիսի պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նա երբեք չի հանձվում և ստիպում է բարձրակարգ հարվածներ կատարել: Գիտեմ՝ ինչ պետք է անեմ այդ խաղի ժամանակ և ինչպես պետք է պատրաստվեմ,-Ջոկովիչի խոսքերը մեջբերված են մրցաշարի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում