Ալեգրի. Մեծագույն թիմ դառնալու համար պետք է անցնել պարտությունների միջով

Նմանատիպ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղի պարտությանը (2:4, լրացուցիչ ժամանակ):
-Իհարկե, մենք վերանայել ենք «Բավարիայի» հետ հանդիպումը, քանի որ անկախ արդյունքից սխալների ուղղում ենք կատարում: Որևէ բանի համար չեմ զղջում: Մեծագույն թիմ դառնալու համար պետք է անցնել պարտությունների միջով: Հաղթելու համար պետք է հարվածներ ընդունես, դիմակայես դրանց և ճիշտ արձագանքես: Հեշտ է, երբ միայն դու ես խփում:
Հիասթափությունը նորմալ է, հատկապես, երբ թիմդ երկու խաղում էլ «Բավարիայի» հետ նույն մակարդակով է հանդես գալիս: Ամեն դեպքում «Յուվենտուսն» առաջատար է Իտալիայի առաջնությունում և դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Փաստը, որ մենք երկու խաղում էլ հիմնական ժամանակում չենք պարտվել Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկին, հպարտանալու առիթ է,-Ալեգրիի խոսքը մեջբերված է «Football-Italia»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում