Անաստասիա Գալուստյանը 16-րդն է պատանիների աշխարհի առաջնությունում
19/03/2016 22:41

Նմանատիպ
Մարտի 16-19-ը, Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում կայացավ գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը հավաքեց 137.35 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Ճապոնիան ներկայացնող Մարին Հոնդան, ով վաստակեց 192,98 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Սոտսկովան, ով առաջատարին զիջեց 4,26 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վակաբա Հիգուտին (183,73):
Հավելենք, որ առաջնությանը մասնակցում էին 31 երկրի գեղասահորդուհիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում