«Գրանադա»-«Ռայո Վալյեկանո»՝ 2:2, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Գրանադա»-«Ռայո Վալյեկանո»՝ 2:2, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի ետնապահներից «Գրանադան» հյուրընկալել էր «Ռայո Վալյեկանոյին»: Թիմերը ոչ-ոքի խաղացին՝ խփելով երկուական գոլ. դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էլ-Արաբին, իսկ «Ռայո Վալյեկանոյի» գոլերը խփեցին Պաբլո Էրնանդեսը և Զե Կաստրոն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանից և միայն 72-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Մարինին:

Այժմ «Ռայո Վալյեկանոն», «Գրանադան» և «Խետաֆեն» ունեն 28-ական միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-18-րդ հորիզոնականները:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Գրանադա» – «Ռայո Վալյեկանո»՝ 2:2
Գոլերը՝ Էլ Արաբի 11′, 54’/11-մետրանոց – Էրնանդես 45′, Զե Կաստրո 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում