Ինդիան-Ուելսի կիսաեզրափակչում Ջոկովիչը հաղթեց Նադալին (տեսանյութ)
20/03/2016 10:53

Նմանատիպ
Ինդիան-Ուելսի ATP «Մասթերս 1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:
1 ժամ, 58 րոպե տևած խաղում Ջոկովիչը հաղթեց 7:6 (7:5), 6:2 հաշվով: Ջոկովիչն իրացրեց 3 բրեյք, պարտվեց իր մատուցմամբ 1 գեյմ և թույլ տվեց 3 կրկնակի սխալ:
Եզրափակչում սերբ թենիսիստը մրցելու է կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ, ով կիսաեզրափակչում 6:3, 3:6, 6:3 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում