Մարտյալ. Պետք է Ռոնալդուի նման շատ մտածեմ գոլեր խփելու մասին

Մարտյալ. Պետք է Ռոնալդուի նման շատ մտածեմ գոլեր խփելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտյալը ցանկանում է օրինակ վերցնել «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից և հնարավորինս շատ գոլեր խփել:

-Պետք է շարունակեմ մարզումների ժամանակ տքնաջան աշխատել, բայց դրանից բացի անհրաժեշտ է ունենալ իսկական ռմբարկուի հոգեբանություն: Երբեմն այնքան եմ տրվում խաղին, որ մոռանում եմ կատարել հենց իմ աշխատանքը: Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն կենտրոնանում է գոլ խփելու վրա: Ավելի լավը դառնալու համար ես նրա նման պետք է շատ մտածեմ գոլերի մասին,-Մարտյալի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Մարտյալը մասնակցել է 23 խաղի, խփել է 7 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում