Նադալ. Առաջին սեթում հաղթելու լավ հնարավորություններ ունեի

Նադալ. Առաջին սեթում հաղթելու լավ հնարավորություններ ունեի

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ինդիան-Ուելսի կիսաեզրափակիչ փուլում Նովակ Ջոկովիչից կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Առաջին սեթում հաղթելու լավ հնարավորություններ ունեի: Որոշ պահերի թվում էր, որ խաղում եմ այնքան լավ, որքան կարող եմ: Թայ-բրեյքի մեկնարկում մի քանի սխալ թույլ տվեցի, ինչի արդյունքում էլ պարտվեցի: Դրանից դժգոհ եմ,-Նադալի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում