«Յուվենտուսը» հաղթեց դերբիում, Մորատան՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց դերբիում, Մորատան՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Տորինոյին»:

Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած դերբին ավարտվեց 1:4 հաշվով. հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, մեկական գոլ խփեցին Պոլ Պոգբան և Սամի Խեդիրան, իսկ «Տորինոյի» միակ գոլը խփեց Անդրեա Բելոտին՝ դիպուկ իրացնելով Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 70 միավոր, իսկ «Տորինոն» մնաց 33 միավորով՝ 13-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Տորինո» – «Յուվենտուս»՝ 1:4
Գոլերը՝ Բելոտի 48’/11-մետրանոց – Պոգբա 33′, Խեդիրա 42′, Մորատա 63′, 76′
Հեռացում՝ Խեդիրա 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում