«Տոտենհեմը» հաղթեց «Բորնմուտին», Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Տոտենհեմը» հաղթեց «Բորնմուտին», Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հաավ «Բորնմուտի» դարպասը: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Էրիքսենը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 61 միավոր: Լոնդոնյան թիմը առաջատար «Լեսթերին» զիջում է 5 միավորով: «Բորնմուտը» մնաց 38 միավորով՝ 13-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Տոտենհեմ»-«Բորնմուտ»՝ 3:0
Գոլերը՝ Քեյն 1′, 16′, Էրիկսեն 52′

Հետևեք մեզ նաև Telegram-ում